ՀՀ դեսպանության աջակցությամբ Տոկիոյի «Գինզա-Յամահա» համերգասրահում կայացել է ճապոնացի դաշնակահար Տակահիրո Ակիբայի մենահամերգը՝ նվիրված Կոմիտաս վարդապետի ծննդյան 145-ամյակին: Համերգին ներկա են եղել ճապոնացի արվեստասերներ և հայ համայնքի ներկայացուցիչներ, հնչել են Կոմիտասի ստեղծագործությունները՝ Ռոբերտ Անդրեասյանի և Գեորգի Սարաջյանի մշակմամբ: Տակահիրո Ակիբան սովորել է Տոկիոյի արվեստների համալսարանի դաշնամուրի բաժնում, կատարելագործվել Մոսկվայի Չայկովսկու անվան կոնսերվատորիայում: 2013 թ. Գերմանիայում անցկացված «Կոմիտաս» միջազգային փառատոնում Տակահիրո Ակիբան արժանացել է առաջին մրցանակի: